ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են քաղաքացիների ազատ փոխայցելությունների հնարավորությունը![]() 29 ապրիլի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը ընդգծել է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և փոխվստահության ամրապնդման կարևորությունը՝ ի նպաստ երկու հարևան ժողովուրդների կայունության և բարեկեցության: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ մուտքի ընթացակարգերի դյուրացման թեման: Այս համատեքստում նախագահները դիտարկել են փոխայցելությունների ազատության ապահովման հնարավորությունը՝ ներառյալ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու տարբերակը: Կավելաշվիլին իր խոսքում նշել է. «Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է, և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու»: Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ձևավորված համագործակցության տարբեր ոլորտներում խորացմանն ու զարգացմանը: Նրանք կարևորել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ խաղաղասիրական օրակարգի առաջմղումը տարածաշրջանի զարգացման կարևորագույն նախապայման է: Նախագահները գոհունակությամբ արձանագրել են տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր հարթակ: Նրանք անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև եղած բազմադարյա պատմական և մշակութային ընդհանրություններին՝ նշելով, որ այդ հարուստ ժառանգությունը հանդիսանում է փոխադարձ վստահության, բարեկամության և համագործակցության ամուր հիմք: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր խոսքում բարձր է գնահատել վրացական կողմի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանը՝ կարևորելով այդ ջանքերի դերը տարածաշրջանային վստահության և կայունության ապահովման գործում: Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրավիրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ապագայում այցելել Վրաստան: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |