Սարգսյան. Ընդդիմության ճնշող մեծամասնությունն ուզում է տեսնել իր տեղն իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն![]() 5 մայիսի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես գալով Հայկական համալսարանի դասախոսների ու ուսանողների առջև, ասել է, որ ընդդիմության ճնշող մեծամասնությունն ուզում է տեսնել իր տեղն իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն: «Սա շատ կարևոր հարց է: Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն, առաջին հերթին, ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Սարգսյանը պարզաբանել է, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, քանի որ այս փուլում իրենց նպատակը վարչապետի պաշտոնը զբաղեցնելը չէ, այլ՝ իշխանափոխություն իրականացնելը։ Նա նաև անդրադարձել է հասարակության կողմից հնչող մտահոգությանը, թե հնարավոր է նոր իշխանությունը ներկայիս կառավարությունից ավելի վատը լինի։ «Դե, միշտ կարելի է այդպես ասել, բայց սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել։ Ամեն անգամ մեզ ասում են՝ «վերջ, հասել ենք հատակին», մեկ էլ մեկը ներքևից թխկացնում է, ասում է՝ «տղերք, դեռ իջնելու տեղ ունեք»։ Իշխանատենչությունը լավ բան չէ, միշտ վատ բաների է բերում»,– հավելել է Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ քաղաքական ուժերից և քաղհասարակությունից բացի իշխանափոխության համար մեծ դերակատարում ունի իրավապահ համակարգը, գրում է «Ազատությունը»։ «Հիմա ո՞րն է մեր նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարչի մոտ ընդդիմություն աշխատելը: Սա շատ կարևոր հարց է: Հիմա, եթե ունենք կայացած ինստիտուտներ, որոնք կորոշեն, որ ամեն ինչը պետք է հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրությունների, գնանք ընտրություններով, կտեսնենք և այլն...: Կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում՝ ոչ թե ելնելով «այս ամիս մեզ կֆինանսավորեն, թե ոչ», այլ՝ երկրի շահերից», – ասել է երրորդ նախագահը՝ առանց հավելյալ մանրամասների։ Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր փոխհարաբերություններին՝ վստահեցնելով, որ երկրորդ նախագահը իր թշնամին չէ։ «Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու, այլ իշխանափոխության համար է»,– ասել է նա։ Ըստ հրապարակված դիտարկումների՝ երկրորդ և երրորդ նախագահները տարաձայնություններ ունեն իշխանափոխության միջոցների հարցում. ի տարբերություն Սարգսյանի՝ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով: Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ ևս ընդգծել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահը հասունացել է, և Հանրապետական կուսակցությունն ունի համապատասխան ծրագիր, թեև առայժմ դրա մանրամասները չի հրապարակել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |