Ֆրանսիայի դեսպան․ Հայաստանն ազատության կղզի է տարածաշրջանում

Ֆրանսիայի դեսպան․ Հայաստանն ազատության կղզի է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X–ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի առաջընթացին մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում։

Նա նշել է, որ Հայաստանն ազատության կղզի է տարածաշրջանում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2025 թ. մամուլի ազատության համաշխարհային սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը՝ շարունակելով առաջընթացը և հաստատվելով որպես ազատության կղզյակ տարածաշրջանում։ Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսով ժողովրդավար երկրի»,- գրել է դեսպանը։

Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշով։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության 2025 թվականի համաշխարհային ինդեքսի տվյալները։ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ 2024–ի համեմատ բարձրանալով 9 հորիզոնականով և զբաղեցնելով 180 երկրների շարքում 34-րդ տեղը։

Վրաստանը նահանջել է 11 հորիզոնականով՝ հասնելով 114-րդ տեղին, Ադրբեջանը՝ 167-րդն է՝ 3 տեղով նահանջով, Թուրքիան զբաղեցնում է 159-րդ տեղը՝ 1 հորիզոնական կորցնելով, Իրանը մնացել է 176-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է 9 հորիզոնական՝ դառնալով 171-րդ։

 Ուշագրավ
---