Սիմոնյան․ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է` դա իմ կարծիքն է![]() 5 մայիսի 2025 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ է։ «Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է, դա իմ կարծիքն է»,–ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։ Այն հարցին, թե ունի փաստեր, Սիմոնյանը նշել է, որ դա իր կարծիքն է՝ որպես քաղաքական գործիչ, իր գնահատականները Քոչարյանի գործելաոճի վերաբերյալ: «Ես տեսնում եմ այն գործունեությունը, տեքստերը, հայտարարությունները, որ արվում են իր կողմից, և դա իմ քաղաքական գնահատականն է։ Երբ հայտարարություն ես անում, որ կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել»,- ասել է նա։ Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի թիրախում՝ հատկապես Ռուսաստանի կողմից իրականացվող տարբեր մեխանիզմների միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |