Քոչարյանի գրասենյակի ղեկավար. Սիմոնյանն ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի

Քոչարյանի գրասենյակի ղեկավար. Սիմոնյանն ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Քոչարյանը ՌԴ շպիոնի կարգավիճակ ունեցող անձ է, ասել է, որ «Սիմոնյանն ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի»։

«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի, և նրա արտահայտություններին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար», – ասել է Միկոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Էրդողանի գիրքը տվեք, գրկի՝ հանգստանա։ Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը», – շարունակել է նա։

ԶԼՄ դիմել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, արդյոք Սիմոնյանի հայտարարության հիմքով որևէ իրավական գործընթաց կձեռնարկվի, թե ոչ։

Սիմոնյանը հայտարարել է, թե «Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում»՝ միաժամանակ ընդգծելով, որ դա իր կարծիքն է։

 Ուշագրավ
---