Հայաստանի պետական կամերային նվագախումբը անակնկալ է պատրաստել դասական երաժշտության երկրպագուների համար30 մայիսի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Պետական կամերային նվագախումբը 10 տարվա ընթացքում շուրջ 100 համերգ է տվել երկրի մարզերում, որոնցից 11-ը 2009թ.-ին: «Մարզերում կան դասական երաժշտության անկեղծ երկրպագուներ: Սխալ են այն պնդումները, թե դասական երաժշտությունը Հայաստանում պահանջարկ չունի: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի հնարավորություն ընձեռել երկրի ողջ բնակչությանը լինել լավ գեղարվեստական ցուցահանդեսներում, կենդանի կատարմամբ դասական երժշտության համերգներում, մասնակցել տարբեր փառատոների: Դրա համար մենք ինքներս պետք է հանդես գանք նաեւ երկրի մարզերում»,-հայտարարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը: Տնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել են նվագախմբի 2010 թվականի արտասահմանյան շրջագայությունները: Չնայած դրան, ըստ Ա.Ղարաբեկյանի, նվագախումբն աշխատելու է, գործադրելով բոլոր ջանքերը եւ շուտով անակնկալ կմատուցի դասական երաժշտության սիրահարներին, որի մանրամասների մասին Ա.Ղարաբեկյանը դեռեւս գերադասում է լռել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |