Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի նիստին![]() 22 մայիսի 2025 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մայիսի 22–ին ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա մասնակցելու է Մոսկվայում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ապրիլին Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել էր ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին: Վերջին շրջանում ՀՀ–ն ավելի ակտիվ մասնակցություն է ունենում ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ կառույցների աշխատանքին՝ սառեցման շրջանից հետո։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որանցյալ տարվա աշնանը երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել կոնտակտները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |