Փաշինյան. ՀՀ-ն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին![]() 26 մայիսի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հորդանանի թագավորին ուղղված ուղերձում վերահաստատել է պաշտոնական Երևանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։ Նա շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի անկախության 79-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու ուղղությամբ։ Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ բարեկեցություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |