Ucom-ի աջակցությամբ անցկացվել է միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ![]() 26 մայիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի է ունեցել FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։ Մրցարշավն ունեցել է ավելի քան 40 մասնակից՝ 11-60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։ Մրցարշավը ներառում էր երեք անվանակարգ՝ նախատեսված սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համար։ Ամենամյա մրցարշավի նպատակն է խթանել FPV Drone Racing սպորտաձևի զարգացումը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ, նպաստել տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև ձևավորել համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների միջև։ «Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում ակտիվորեն աջակցում է տարբեր նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները նման նախաձեռնություններով են հանդես գալիս ու առավել ևս, միջազգային կապեր են ստեղծում Հայաստանի համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Այս տարի մասնակցությունը գրեթե եռապատկվեց, և մենք մեծ հնարավորություն ստացանք առաջին անգամ նախընտրական փուլ անցկացնել՝ ընդգրկելով նոր երկրներից բազմաթիվ առաջատար թիմերի և մասնակիցների։ Այս աճն ապացուցում է՝ FPV Drone Racing սպորտաձևը հայտվել է տարածաշրջանի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։ Մրցարշավի արդյունքներով սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համապատասխանաբար հաղթողներ են ճանաչվել՝ սկսնակներից Լևոն Կարապետյանը (1-ին տեղ), Սարգիս Մկրտչյանը (2-րդ տեղ), Վահագն Հովհաննիսյանը (3-րդ տեղ), միջին փորձառության օպերատորներից Գևորգ Գաբրիելյանը (1-ին տեղ), Սեդրակ Խաչատրյանը (2-րդ տեղ) և Դավիթ Դավթյանը (3-րդ տեղ), պրոֆեսիոնալներից Դանիիլ Տոլստոուխովը (1-ին տեղ), Դիմա Սվետլովը (2-րդ տեղ), Եվգենի Ստաշկեվիչը (3-րդ տեղ)։ Ucom-ի հատուկ մրցանակը՝ որպես մրցարշավի գլխավոր հովանավոր հանձնել է Յիրիկյանը Ռոբերտ Մուղդուսյանին։ Հայաստանից լավագույն մասնակիցներն առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրը Վրաստանում կայանալիք միջազգային մրցարշավում։ «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |