Փաշինյան․ Չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում![]() 26 մայիսի 2025 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ, անդրադառնալով Բաքվից հնչող խոսույթին, հայտարարել է, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում: Նա հավելել է, որ դրա քննարկումը Երևանի համար բացառված է, ինչն ըստ վարչապետի՝ իրավաչափ դիրքորոշում է, հայտնում է «Ազատությունը»։ Խոսելով Բաքվի մյուս պահանջի՝ Սահմանադրությունը փոխելու մասին, վարչապետը նշել է, որ եթե ՀՀ սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ: «Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին ունենալ երկու փաստաթղթեր ու ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում»,- վերստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել է, որ Երևանի իշխանությունները պետք է հստակեցնեն, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը և ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը վերադարձից հետո։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |