Փաշինյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, ինձ համար դա միանշանակ է

Փաշինյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, ինձ համար դա միանշանակ է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղություն ոչ միայն հնարավոր է, այլև՝ հասանելի, հայտնում է Aysor.am-ը։

«Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն ու դա ինձ համար շատ միանշանակ է»,- հավելել է վարչապետը։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որոնք իրենից կախված են, խաղաղության հաստատման նպատակով։

«Մենք վճռական ու հանձնառու ենք խաղաղության օրակագին, պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի ու այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին կփոխեն իրավիճակն ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիը»,- նշել է նա։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---