Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում է․ Հանդիպել է Միրզոյանի հետ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում է․ Հանդիպել է Միրզոյանի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն սկսել է իր պաշտոնական այցը Հայաստան։

Մեկնարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցը Հայաստան:

ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի առանձնազրույցը:

Ֆրանսիացի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ասել է, որ Երևանը բարձր է գնահատում Փարիզի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, հայտնում է «Ազատությունը»։

«Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է», - նշել է նա:

 Ուշագրավ
---