Միրզոյան․ Բաքվի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է![]() 26 մայիսի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, արձագանքելով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նշել է, որ նման մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է։ «Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը”,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ պայմանագիրը ստորագրումից հետո, օրենսդրության պահանջների համաձայն, պետք է անցնի վավերացման գործընթաց։ «Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որը աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը»,-ասել է Միրզոյանը։ Նա նշեց, թե Ադրբեջանին Հայաստանը պետք է ներկայացնի իր փաստարկները, լսի ադրբեջանական կողմին և փորձի լուծում գտնել. «Մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով կամ վարչապետի և նախագահի մակարդակով նոր հանդիպումների, դա ողջունելի է և կողմ ենք այդպիսի հանդիպումներին»,–ասել է նախարարը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |