ԱԽ քարտուղար. Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության պահպանմամբ![]() 26 մայիսի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակում մասնակցել է «Հարավային Կովկասը որպես ռազմավարական հանգույց. առևտրի և կապի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կազմակերպված պանելային քննարկմանը՝ խոսելով ապաշրջափակման մասին։ «Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, ինչպես նաև փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքների շրջանակում»,–ասել է նա։ Անդրադառնալով իրեն ուղղված հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված այդ նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, կայունության ձևավորմանը և տնտեսական համագործակցության խորացմանը, ինչը, իր հերթին, պայմաններ է ստեղծում փոխկախվածության համար տարածաշրջանի ներսում։ Նա նաև ընդգծել է, որ նախագիծը դիտարկվում է որպես խաղաղության գործընթացի բաղադրիչ մաս։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |