Միրզոյան․ Խաղաղության պայմանագիրը չի կարող ամեն ինչ կարգավորել![]() 27 մայիսի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի երկրորդ հանդիպման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» թեմայով, որին մասնակցել են նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին՝ Միրզոյանն ասել է, որ խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները՝ այդ պատճառով քննարկվում է նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, հայտնում է ԱԳՆ–ն։ «Մենք արդեն կատարել ենք շոշափելի քայլեր խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվ այդ քայլը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ երկկողմ համաձայնությունն է։ Անկեղծորեն հուսով եմ, որ բոլորը կընդունեն՝ սա նշանակալի ձեռքբերում է, և մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը, այնուհետև, իհարկե, նաև վավերացնել այն, ինչը կբացի խաղաղության և համագործակցության նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Եվ անդրադառնալով նաև այս պանելի խորագրին՝ հնարավոր է, և հուսով եմ, որ այս մոդելը նաև իրապես կիրառելի կլինի այլ տարածաշրջանների համար ևս։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, նրբությունները, սակայն խաղաղություն հաստատելու և համագործակցության ու խաղաղության բաց դարաշրջան ձևավորելու այս ընդհանուր մոտեցումը հնարավոր է փոխանցել Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և այլ տարածաշրջաններին, որոնք կարիք ունեն արտաքին միջամտության կամ աջակցության։ (…) Համագործակցությունն ու խաղաղությունը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության փոխադարձ և հստակ ճանաչման վրա։ Եթե խախտվում են սահմաններն, ապա ամբողջ հայեցակարգը փլուզվում է։ Ահա թե ինչու մենք կարող ենք քննարկել ոչ միայն Խաղաղության պայմանագիրը, որը, կրկին, բավականին պարզ փաստաթուղթ է, ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները երկու երկրների միջև, այդ պատճառով մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, որոնք անցնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Հետևաբար, համագործակցությունն ու ներգրավվածությունն իսկապես առանցքային նշանակություն ունեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |