Ներկայացվել են Հռոմի կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը![]() 27 մայիսի 2025 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել է քայլերը, որոնք ձեռնարկվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո՝ դրա ամբողջական կիրառումը ապահովելու նպատակով։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |