Սլովակիայի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 27 մայիսի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև հյուրերն ընթել են անմար կրակի մոտ, ծաղիկներ են դրել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այցի վերջում Ռոբերտ Ֆիցոն շրջել է Հիշողության պուրակով և՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել է արծաթափայլ եղևնի։ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ։ Նա ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոնն ներկա են գտնվել ծովակալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մասնակցում են «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |