Ժամկետային զինծառայողները չեն մասնակցում Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որեւէ ժամկետային զինծառայող զորամասից չի հանվել եւ զինծառայողների ցուցակներ չեն կազմվել:



Ս. Շահսուվարյանը շեշտել է, որ «հրահանգը եղել է բոլոր զորամասերի հրամանատարներին չխոչընդոտել զինծառայողների` սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների, իրենց սահմանադրական իրավունքից օգտվելու գործընթացը: Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ զինծառայողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու իրենց սահմանադրական իրավունքից: «Մեր կողմից հրահանգվել է, որպեսզի զորամասերի հրամանատարները հնարավորություն տան ընտրելու ցանկություն ունեցող վերոհիշյալ քաղաքացիներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, եւ որեւէ կերպ չպարտադրել այն զինծառայողներին, ովքեր չեն ուզում մասնակցել, գնալ ընտրության: Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անտեղի շահարկումներից»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
---