Հաք․ Ուրախալի է տեսնել ՀՀ առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում![]() 30 մայիսի 2025 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշ Հաքի դիտարկումը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից հետո։ «Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,–ասվում է գրառման մեջ։ Ամերիկացի դիվանագետը Հայաստանից մեկնել է Ադրբեջան, որտեղ կշարունակի երկկողմ խորհրդակցությունները պաշտոնատար անձանց հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |