Խոզնավարի ղեկավար․ Գիշերը մի 7-8 հատ կրակոց է եղել, ամեն օրվա պես![]() 31 մայիսի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 31–ին կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավար Վահան Զաքյանը, հայտնում է Factor.am-ը։ «Գիշերը մի 7-8 հատ կրակոց ա եղել, ամեն օրվա պես»,–ասել է նա։ FactorTV-ի այն հարցին, թե բնակիչները և տները վնասներ կրե՞լ են կրակոցներից, Զաքյանը բացասական պատասխան է տվել։ «Վերև են կրակել։ Գյուղում վախեցած չեն, անհանգստություն չկա»,,–ասել է նա։ Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական կողմն անկանոն, երբեմն գյուղի ուղղությամբ կրակոցներ է արձակում։ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |