Կոստանյան․ Դիվանագիտական համապատասխան գործողություններ ենք կատարում՝ էսկալացիա թույլ չտալու համար

Կոստանյան․ Դիվանագիտական համապատասխան գործողություններ ենք կատարում՝ էսկալացիա թույլ չտալու համար

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Գորիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ է, ասել է, որ Հայաստանը իրականացնում է գետնի վրա դիվանագիտական համապատասխան գործողություններ` թույլ չտալու համար հետագա էսկալացիաներ:

«Կրակոցները վստահաբար չեն օգնում ընդհանուր իրավիճակին, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ», - նշել է փոխարտգործնախարարը, հայտնում է Auroranews.am-ը։

Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահամանմերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

 Ուշագրավ
---