ԵԽ. Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին

PanARMENIAN.Net - Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին: Այդ մասին հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական պատվիրակության ղեկավար Նիգել Մերմահենը: «Մենք գրանցել ենք զգալի առաջընթաց 2008թ. սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատությամբ: Անշուշտ, ընտրությունների ընթացքում եղել են բաներ, որ մեզ չեն գոհացրել, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքը կարելի է դրական գնահատել»,-ասել է նա: Ըստ Մերմահենի, հիմնական դիտորդների գրանցած խախտումները կապված են կազմակերպչական հարցերի հետ: «Պատվիրակությունն այցելել է 200-230 ընտրատեղամաս, որտեղ մնացել է 5 րոպեից մինչեւ 2 ժամ: Ընտրությունների ընթացքում թույլ տրված բոլոր բացթողումները կնշվեն եզրափակիչ զեկույցում, որը կներկայացվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, Եվրոպայի խորհրդի աշնանային նստաշրջանի ընթացքում»,-ասել է Նիգել Մերմահենը: Նա հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է, որ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանա եւ գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ հանրապետությունը սեփական ջանքերով նպաստում է ժողովրդավարության հաստատմանը:





Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը միակ միջազգային դիտորդական առաքելությունն է, որ հետեւել է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---