Միրզոյանը մտահոգիչ է համարում ԵՄ երկրների վիզաների տրամադրման ընթացքը![]() 5 հունիսի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացն, իսկապես, մտահոգիչ է։ «Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարի խոսքով՝ հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով։ «Բացառիկ դեպքեր կան, որ ընդունում ենք՝ չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում, դեպքերի մեծ մասում էլ, առնվազն, մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- նշել է Միրզոյանը։ Նախարարն ընդունում է խնդրի լեգիտիմությունը, լավագույն լուծում է համարում վիզաների ազատականացման գործընթացի ավարտը, որտեղ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու։ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |