Արշամյանն ազատվել է «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից և դեսպան նշանակվել Հունգարիայում

Արշամյանն ազատվել է «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից և դեսպան նշանակվել Հունգարիայում

PanARMENIAN.Net - Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և դեսպան է նշանակվել Հունգարիայում։ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

Արշամյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։

«Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին և, իհարկե, Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի՝ կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,– գրել է Արշամյանը։

Միաժամանակ, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Վահե Գևորգյանն առանց հիմնական նստավայրի տեղափոխման՝ նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի դեսպան։

 Ուշագրավ
---