«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին![]() 7 հունիսի 2025 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի կողմից հնչեցրած հայտարարությունը՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել է միասնական որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Խմբակցությունը որոշել է հանդես գալ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկությամբ՝ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով։ Այս նախաձեռնության շրջանակում վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է Մասիս համայնքի ղեկավար և ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը»,–ասվում է գրառման մեջ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը տարածել էր հայտարարություն` առաջարկելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը վարչապետի թեկնածու առաջադրել։ Որպես թեկնածու շրջանառվում էր նաև Արմեն Աշոտյանի անունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |