Աբրահամյան․ Գերիներից մի քանիսն ընտանիքներին փոխանցել են՝ իրենց խոսքը խեղաթյուրվում է![]() 9 հունիսի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահյանը հայտնել է, որ Բավքում հայ գերիների կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվում: Մասնավորապես նա նշել է, որ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել: «Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել: Ինչո՞վ է այս հանգամանքը ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ: Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքներին, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցվածի ճիշտ հակառակ ձևով է տրված: Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է: Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են: Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին»,–ասվում է գրառման մեջ։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |