Օհանյան․ «Հայաստանը» վերահաստատում է՝ կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար

Օհանյան․ «Հայաստանը» վերահաստատում է՝ կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, վերահաստատել է, որ «Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար, հայտնմում է Yerkir.am-ը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։

Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:

«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,–ասել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել է միասնական որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրմանն ուղղված գործընթացին վարչապետի պաշտոնի համար։

 Ուշագրավ
---