ChatGPT-ում արձանագրված խափանումները զգացվել են նաև Հայաստանում![]() 10 հունիսի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT զրուցակից-բոտի օգտատերերը աշխարհի տարբեր երկրներից հաղորդում են լայնածավալ խափանումների մասին: Այդ մասին են վկայում հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները։ Խնդիրներ նկատվել են նաև Հայաստանում, հայտնում է Radar.am-ը։ Խափանումների ամենաշատ դեպքերը արձանագրվել են Նիդեռլանդներում՝ ավելի քան 4 հազար բողոք։ Ավելի քան հազար բողոք արձանագրվել է նաև Մեծ Բրիտանիայից ու Ճապոնիայից։ Խնդիրներ են եղել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում։ Որոշ օգտատերեր նաև նշում են OpenAI ընկերության պաշտոնական կայքի, ինչպես նաև ChatGPT-ի բջջային հավելվածի աշխատանքի խափանումների մասին, այդ թվում՝ հաշիվ մուտք գործելու դժվարություններ են առաջացել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |