Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել![]() 10 հունիսի 2025 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում հրապարակել է հայտարարություն՝ հայտնելով, որ դադարեցնում է իր պաշտոնեական լիազորությունները։ «Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված»,-ասվում է գրառման մեջ։ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին, գործընկեր գերատեսչություններին և շրջանի բնակիչներին՝ համատեղ աշխատանքի ու վստահության համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |