Բերսե․ ԵԽ–ն շարունակում է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին![]() 12 հունիսի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է, որ կառույցը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մենք փորձում ենք մեր ունեցած գործիքների միջոցով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի»,–ասել է նա։ Հունիսի 11-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ է խոնարհել ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ` շնորհակալություն հայտնելով նրան Հայաստան այցելելու համար։ Սիմոնյանը ներկայացրել է նաև Ադրբեջանում պահվող գերիների, անօրինական կերպով պահվող անձանց և անհետ կորածների հետ կապված խնդիրը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |