Համբարձումյան. Համոզված եմ՝ փողոցային պայքարը կստացվի ակտիվացնել![]() 12 հունիսի 2025 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի գործըթնացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցրել է, որ փողոցային պայքարը կստացվի ակտիվացնել։ Նա այդ մասին խոսել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողների հետ զրույցում։ «Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց փաստ է, որ մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն», – ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե ինչու մյուս ընդդիմադիր ուժը չի ստորագրել ձևաթղթի տակ, սակայն կարծում է, այդ հարցին նրանք ինքնուրույն կարձագանքեն։ «Ձևաթղթի տակ չկա «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունը, թե ինչի տակ են դրել իրենց ստորագրւթյունը, ոնց են ներկայացնելու, ճիշտ կլինի հարցնել իրենց պատգամավորներին»,–նշել է նա։ Դավիթ Համբարձումյանը վստահեցրել է, որ շարունակելու են գործել ըստ իրենց քաղաքական օրակարգի և հաստատակամորեն գնալու են մինչև կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի ավարտը։ «Մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ։ Մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահություն հասնելը», - ընդգծել է նա։ Նա նշել է, որ կգեներացնեն ժողովուրդ, կլինի փողոց, պայքար։ «Չեմ կարծում, որ ժամկետները շատ հեռու են, շուտ կլինի։ Հստակ կհաշվարկներ կանենք, ճիշտ կկողմնորոշվենք, որ պահին փողոցը գեներացնենք։ Ամեն ինչ կհաշվարկենք, նոր մեր քայլերը կկատարենք»,–ասել է Համբարձումյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն իսկ քաղաքացիների կողմից ակտիվություն կա։ «Տեղեկություն ունեմ, որ մարդիկ դուրս կգան փողոց։ Ամենօրյա աշխատանքի մեջ եմ մեր ժողովրդի հետ։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոց»,–ասել է նա։ Վերջում Դավիթ Համբարձումյանը հավելել է, որ պայքարի նպատակը երկրի ներկայիս վտանգավոր ընթացքը կասեցնելն է, ինչպես նաև համախմբող քաղաքական օրակարգ ձևավորելն է։ «Մենք գալու ենք կասեցնելու այն գահավիժող ընթացը, ինչ տեղի է ունենում մեր երկրում։ Մեր նպատակն է նաև ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ։ Վստահ եմ՝ ինչ որ մենք, մեր թիմը պլանավորել է, քայլ առ քայլ, փուլ-փուլ հասնելու ենք ավարտին»,–ասել է նա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության ստորագրությունները և հայտարարել է, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները, որոնք թվով 28, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |