Փաշինյան․ ՀՀ-սփյուռք գործակցությունը բարեգործության ձևաչափից տեղափոխվել է ավելի ռազմավարական հարթություն![]() 12 հունիսի 2025 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բարեգործության ձևաչափից տեղափոխվել են ավելի կոնկրետ, հասցեական և ռազմավարական ներդրումների ու մասնագիտական ներուժի իրական ներգրավման հարթություն։ Նա այդ մասին ասել է՝ անդրադառնալով Firebird և NVIDIA ընկերությունների համատեղ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում հիմնել արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել սփյուռքից ներդրող գործարարներին նման ծավալի նախաձեռնության համար, հայտնում է Արմենպրեսը։ «Երբ մենք խոսում ենք Հայաստան-սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունն ենք նկատի ունենում՝ շատ կոնկրետ, հասցեական և ռազմավարական բնույթի, որի վերաբերյալ որևէ կասկած կամ քննարկում ընդհանրապես չի կարող լինել»,– նշել է Փաշինյանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նման նախաձեռնությունները լավագույն տարբերակն են սփյուռքի ներուժը Հայաստանի ուղղությամբ ներգրավելու համար։ «Եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը և ներգրավումը, անկեղծ ասած, այս նախագիծը դժվար թե իրագործելի լիներ մեզ համար՝ գոնե այս փուլում»,– ասել է նախարարը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածքի ստեղծումը, այլև դրա արդյունավետ շահագործման կարողությունները, որոնք ներկա պահին Հայաստանում սահմանափակ են։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունները լավագույն արձագանքն են այն թյուր ըմբռնումներին, թե սփյուռքի դերը սահմանափակվում է բարեգործությամբ։ «Սա է ճիշտ պատասխանը այն հարցերին, թե ի՞նչ է արել սփյուռքը։ Խոսքը հարաբերությունների փոխելու մասին է՝ բարեգործությունից դեպի ներդրում, մարդկային ռեսուրսների ներգրավվածություն՝ իրական, շարունակական ու շահութաբեր ձևով»,– ասել է Սինանյանը։ Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |