Սարգսյան․ Իմպիչմենտի գործընթացը վաղուց է մեկնարկել![]() 12 հունիսի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ վարչապետի իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսվել։ «Գործընթացն սկսվելու է, երբ ԱԺ մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու»,- ասել է նա, գրում է Auroranews.am-ը։ Դիտարկմանը, որ հարցն ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ «նիստերի դահլիճ բերելու են, երբ ունենան 54 ստորագրություն»։ «36–ը ի՞նչ կապ ունի, նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ 36–ն ի՞նչ կապ ունի։ 36–ը վատ թիվ եք ասում»,–ասել է նա։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով իմպիչմենտի գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին հարցերին, ասել է, որ քաղաքական ուժերի միջև «իմպիչմենտի հարցում ընդհանուր լեզու գտնելու շանսերը դեռևս պահպանվում են», հայտնում է Panorama.am–ը։ «Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր են։ Իհարկե, չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է»,– ասել է նա Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով, նման արձագանքը կանխատեսելի չի եղել, սակայն առկա իրավիճակում ամենաառողջ քայլը ձևաթղթին միանալն է։ Աբրահամյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունից լսել են հիմնավորումներ, թե ինչով է պայմանավորված այս պահին գործընթացին միանալու հարցում զսպվածությունը։ «Լսեցինք մոտեցումը, թե ինչով է պայմանավորված այս պահին ձևաթղթի տակ չստորագրելը։ Ստացանք իրենց հավաստիացումները՝ ինչ-որ փուլում կգան ու կտան իրենց ստորագրությունը»,– ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» խմբակցության անդամների մի մասն իրեն ծանոթ և հասկացող մարդիկ են, որոնք լիովին գիտակցում են երկրում առկա իրավիճակի լրջությունը։ Նա հավելել է, որ ներկա փուլում քաղաքական զարգացումները միաժամանակ ընթանում են տարբեր ուղղություններով։ «Քաղաքական իրավիճակն այդպիսին է, աշխատանքը մի քանի հարթությունում է»,– նշել է Տիգրան Աբրահամյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության ստորագրությունները և հայտարարել է, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները, որոնք թվով 28, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |