Մամիջանյան․ Չգիտեմ՝ ինչի տակ է ստորագրել «Հայաստան» խմբակցությունը![]() 12 հունիսի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը , մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության՝ երեկ հրապարակած ստորագրություններով ձևաթուղթը, հայտարարել է, որ «չգիտի, թե ինչի տակ է ստորագրել «Հայաստան» խմբակցությունը»։ «Մենք ունենք իմպիչմենտի ձևաթուղթ՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով: Դա ենթադրում է հիմնավորում, ԱԺ որոշման նախագիծ և, ամենակարևորը, թեկնածու, որի տակ և ստորագրել ենք։ Այդ ձևաթղթի տակ կա 6 ստորագրություն։ Մեկ նախադասություն՝ «իմպիչմենտի գործընթացը մեկնարկել է», և դրա տակ կա 6 ստորագրություն։ Ես չգիտեմ, թե ինչի տակ է ստորագրել «Հայաստան» խմբակցությունը»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է 36 ստորագրության ապահովման գործընթացը, առանց որի հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ԱԺ օրակարգ բերել, Մամիջանյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում բոլոր հնարավոր եղանակներով։ Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու նախաձեռնության ընթացքն օրակարգ կարող է մտնել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր ստորագրի նախաձեռնության ներքո։ Նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 պատգամավոր։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է 28 ստորագրությունն ապահովել, հետո հրապարակել է ձևաթուղթ, որի տակ խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրություններն են, որը, սակայն, առանձին է «Պատիվ ունեմ»-ի ձևաթղթից։ Այնուամենայնիվ, նրանց ստորագրությունները միասին 34-ն են, ու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պակասում է 2 ստորագրություն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության ստորագրությունները և հայտարարել է, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները, որոնք թվով 28, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |