Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը![]() 13 հունիսի 2025 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է, հայտնում է 1lurer.am-ը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: Դատախազությունը 2022 թվականին էլ 18 Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը որակել ապօրինի: Դեռևս 2018–ին աղմուկ հանած Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանն առնչվող քրեական գործով արգելանք էր դրվել սեփականության վրա։ Ինչպես գրել էր «Ազատությունը», իրավապահների դարակներում է նաև Հովիկ Աբրահամյանի առանձնատան՝ արգելանքից հանելու ու երկու շաբաթում իշխանության մոտ կանգնած գործարարին վաճառելու գործը, առանց մեղադրյալի։ Փաշինյանն ասել էր․ «Ոչ մի մուկ, և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակն անցել է՝ Ամերիկաներից լինի, Ռուսաստաններից լինի, Ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լուման», - խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |