ՀԽ․ Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը՝ խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց![]() 13 հունիսի 2025 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնություններին, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքներին և հանրային ընկալումներին, ելնելով նաև օրենսդրությամբ։ Հայտարարությունն ընդունվել է հունիսի 12-ի խորհրդակցությունում։ Ըստ Հանրային խորհրդի՝ «եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը՝ խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»։ «Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում: Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը: Հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են»,–ասվում են հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |