ԱԽ քարտուղար․ Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, կատարել պլանավորում![]() 13 հունիսի 2025 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա հանդիսանում է վերջինիս տարածքային ամբողջականության խախտում, ինչը խորը բացասական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։ Գրիգորյանն այդ մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագրով անցկացվող APRI-2025 համաժողովի պանելային քննարկման ընթացքում: ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները, հայտնում է Արմենպրեսը։ «Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ ցանկացած նմանատիպ սրացում իր ազդեցությունն է ունենում ամբողջ տարածաշրջանի վրա՝ խաթարելով կայունությունը։ «Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։ Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը թիրախավորել է Իրանի մայրաքաղաքը՝ Թեհրանը, ինչպես նաև նրա մերձակայքը և այլ քաղաքներ։ Հարվածներից չի շրջանցվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է «Վեր հառնող առյուծ» կոդային անվանմամբ գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Հարվածների արդյունքում վնասվել են նաև բնակելի շինություններ, զոհվել են Իրանի բարձր պաշտոն ունեցող զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանի իշխանությունները արձագանքել են՝ խոստանալով կոշտ և վճռական պատասխան Իսրայելի գործողություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |