Փաշինյանը դատապարտել է Իսրայելի գործողություններն Իրանի դեմ

Փաշինյանը դատապարտել է Իսրայելի գործողություններն Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «GLOBSEC 2025» միջազգային ֆորումի շրջանակում անդրադարձել է Իսրայելի հարձակմանը Իրանի դեմ, հայտնում է Radar.am-ը։

«Մեր մտահոգությունն ենք արտահայտում և դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն՝ ընդդեմ Իրանի։ Դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը»,- ասել է նա։

Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև ՀՀ ԱԳՆ–ն և ԱԺ նախագահը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

 Ուշագրավ
---