Փաշինյան. ՀՀ–ն Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև![]() 13 հունիսի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հայտարարել է, որ ՀՀ–ն Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև։ «Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է», - նշել է Փաշինյանը, հայտնում է «Ազատությունը»։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը գիտակցում է՝ անհնար է միաժամանակ անդամակցել և՛ Եվրասիական տնտեսական միությանը, և՛ Եվրոպական միությանը, ուստի ապագայում անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել։ «Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Եվ մյուս կողմից՝ անցած տարի մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայությունը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել», - ընդգծել է Փաշինյանը։ Նա հայտնել է նաև, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագիծն արդեն համաձայնեցվել է։ «Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը», - հավելել է նա։ Երևանն ու Բաքուն դեռևս մարտի 13-ին հայտարարել են, որ ավարտել են պայմանագրի շուրջ աշխատանքները։ Հայաստանը արտահայտել է ստորագրելու պատրաստակամություն, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է լրացուցիչ պայմաններ առաջադրել։ Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին լիարժեք ընդունել է Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նման քայլը սրվել է Մոսկվայի արձագանքով, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով, ըստ որոնց՝ Երևանը պետք է հստակ որոշում կայացնի՝ մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե միանալ ԵՄ-ին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |