Պատգամավորը մեղավոր է ճանաչվել, սակայն վաղեմության ժամկետով ազատվել քրեական պատասխանատվությունից

Պատգամավորը մեղավոր է ճանաչվել, սակայն վաղեմության ժամկետով ազատվել քրեական պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս):

Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) Դատարանի վճռով ևս մեղավոր են ճանաչվել, հայտնում է Radar.am–ը։

Արթուր Սարգսյանին մեղադրանք էր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացքում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս:

Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Լավրենտի Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից:

 Ուշագրավ
---