Անաստաս Իսրայելյանը դուրս է եկել արցախցիների պաշտպանության խորհրդից. Նա 2 պատճառ է նշել![]() 13 հունիսի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ այլևս անդամ չէ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մատնանշելով երկու առանցքային պատճառ։ Նրա փոխանցմամբ՝ ինքը չի համակերպվել ՀՀ կառավարության վարած բանակցային քաղաքականության մանիպուլատիվ բնույթի հետ և չի ընդունել այն հանգամանքը, որ խորհրդի մեկ ներկայացուցիչ ստացել է Արցախի պետնախարարի պաշտոնը՝ միաժամանակ մնալով խորհրդում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկզբից ձևավորվել է տարբեր տեսլականներ ունեցող մարդկանցով։ Չնայած դրան՝ բոլորս միաձայն ենք եղել 12 հիմնական պահանջների շուրջ։ Դրանց մեջ ներառված են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց կարգավիճակի հարցը Հայաստանում, գերիների և անհետ կորածների ճակատագրի հստակեցումը, մշակութային ցեղասպանության փաստի արձանագրումը, սոցիալական աջակցությունը, բնակարանով ապահովման և կեցության հարցերը։ Մենք սկզբից էլ նշել ենք, որ կեցության աջակցության միջոցառումները պետք է լինեն անժամկետ, քանի դեռ բնակարանային խնդիրը չի լուծվել», –նշել է Իսրայելյանը։ Նրա խոսքով՝ նշված հարցերի շուրջ կազմակերպվել է բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցել են թե՛ բռնի տեղահանված արցախցիներ, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներից քաղաքացիներ։ «Իմ տեսակետը հստակ է. մենք պետք է գնանք մինչև վերջ, առանց նահանջի։ Սա պարզապես պայքար չէ, այլ՝ մարտի դաշտ, իսկ մարտի դաշտում նահանջել չկա։ Եթե կառավարությունը մեր 12 պահանջները չկատարի 10-20 օրվա ընթացքում, ապա պետք է հանրային ճնշման միջոցով հասնենք դրան։ Եթե բանակցությունները փակուղի են մտնում, ապա դրանք պետք է դադարեցվեն, և պայքարը շարունակվի ակցիաներով ու հանրահավաքներով։ Բայց դա չի արվել։ Կառավարությունը դեռ սկզբից ձգձգում էր հարցերի լուծումը, մինչդեռ հենց նրանք են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար։ Արցախցին անտուն է մնացել՝ իրենց քաղաքականության հետևանքով։ Այսօր օրենքն էլ, հնարավորություններն էլ իրենց ձեռքում են։ Երբ սկզբում ասում էին՝ մեկ ամսով կերկարաձգեն աջակցության ժամկետը, հետո երկու ամսով, և վերջում ավելացրին՝ աջակցության կրճատման պայմաններ, արդեն պարզ էր, որ ամեն ինչ մանիպուլացիա է», –հայտարարել է Իսրայելյանը։ Իսրայելյանը հավելել է, որ այս պահին ՀՀ կառավարության հետ վարվող բանակցությունների արդյունքները համարում է կոսմետիկ։ «Ես եղել եմ և մնում եմ անկեղծ։ Համոզված եմ, որ առաջ շարժվելու համար հարկավոր է լինել առավելագույնս ազնիվ։ Իմ տեսակետը միայն իմը չէ. ես՝ որպես երկար տարիների ակտիվիստ, ներկայացնում եմ արցախցիների ձայնը և պատրաստվում եմ շարունակել պայքարը։ Արդեն նախատեսել ենք հաջորդ հինգշաբթի ակցիա՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց», — եզրափակել է Իսրայելյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |