Գրիգորյան․ Հայաստանը ձգտում է խորացնել կապերը Եվրամիության հետ

Գրիգորյան․ Հայաստանը ձգտում է խորացնել կապերը Եվրամիության հետ

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի՝ Երևան կատարած պաշտոնական այցին՝ ընդգծելով դրա նպաստավոր ազդեցությունը ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործընթացի վրա։

«Բնականաբար, դրական եմ գնահատում այդ այցը։ Գիտեք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել, մենք այդ հարաբերություններն ամրապնդելու հավակնություններ ունենք, ցանկանում ենք ներառել նոր ոլորտներ և աշխատել մեր հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Արմենպրեսը։

Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ Երևան կատարած այցելությունը կարևոր խթան է հանդիսացել Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործընթացում։

Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։

 Ուշագրավ
---