Աբրահամյան. Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում![]() 14 հունիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները կարող են լրջորեն ազդել տարածաշրջանային անվտանգության վրա։ Նա նշել է, որ Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում։ «Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց: Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլ մեծ տարածաշրջանի համար: Իհարկե, այս հիշատակումը չէի անում, որպեսզի դա կապեի Իրանի դեմ իսրայելական ագրեսիային: Այստեղ խնդիրն այլ տեղ է: Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, ով փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձությունյուններ են սպասվում առաջիկայում: Իհարկե, ես չեմ ելնում այն դիրքից, որ միջանցքի թեման օրակարգից հանված էր, սակայն Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում: Ռեգիոնում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական թնջուկում և իրավիճակը նաև այս տեսանկյունից մեզ համար առավել վտանգավոր է դառնում»,-գրել է ԱԺ պատգամավորը։ Հարավային Կովկասի հարցերով իրանցի միջազգայնագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանա-իսրայելական ճգնաժամի տարածման հնարավորությունը չի բացառվում, սակայն Թեհրանը թույլ չի տա սահմանների որևէ փոփոխություն կամ աշխարհաքաղաքական վերափոխումներ, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ես իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ՝ Անկարան և Բաքուն սպասում են, որ իրադրությունն Իրանում անկայունանա, որպեսզի «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու կեղծ պատրվակով Հայաստանի հարավի վրա հարձակում ձեռնարկեն։ Հարվածները կարող են հասցվել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանին, Իրաքյան Քրդստանից Իսրայելի աջակցությամբ՝ Իրանին, կամ էլ Էմիրություններից` Պարսից ծոցի իրանական երեք կղզիներին»,–ասել է նա։ Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |