Սյունիքում ռադիոակտիվ ֆոնը չի փոփոխվել![]() 14 հունիսի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ֆոնին Հայաստանի հարավում ռադիացիոն ֆոնը չի փոխվել: Այդ մասին հայտնել է ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։ Նշվում է, որ իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։ «Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԵ–ն հաղորդել է ճառագայթային և քիմիական աղտոտման մասին Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանի որոշ հատվածներում։ Սակայն օբյեկտից դուրս՝ ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է: գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, ասել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է փորձարարական վառելիքի հարստացման գործարանի վերգետնյա շինությունը, որտեղ Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60% մակարդակի (U-235): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |