ԻՊԱՍ–ը դատի է տվել ԱԳՆ-ին խաղաղության համաձայնագրի տեքստը չհրապարակելու համար![]() 14 հունիսի 2025 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԳՆ դեմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար։ 2025-ի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը, հայտնում է Factor.am-ը։ ԱԳՆ-ից առաջարկել են լսել Ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։ «Մենք դա համարեցինք մերժում, բայց զուգահեռ դիմել էինք նաև Կառավարություն՝ հայցելով համաձայնագրի տեքստը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր ԱԳՆ։ Այդ ժամանակ արդեն, ի պատասխան Կառավարությունից ստացված գրության, արդեն պաշտոնապես մերժվել էր տրամադրել համաձայնագրի տեքստը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին»,- ասել է կազմակերպության իրավապաշտպան, ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը։ Նշվել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը կարգավորում է այն դեպքերը, երբ տեղեկության տրամադրումը կարող է սահմանափակվել։ Ըստ օրենքի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվությունը կարող է չտրամադրվել, եթե այն ներառում է պետական, բանկային կամ առևտրային գաղտնիք կամ համարվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն։ Աննա Մելիքյանը նշել է, որ նախարարությունը չի հստակեցրել, թե տվյալ փաստաթուղթն ինչ տեսակի գաղտնիք է ներառում։ Նա հավելել է, որ ըստ ԱԳՆ-ի՝ նման համաձայնագրերն ընդունված է հրապարակել ստորագրման նախօրեին։ Իր խոսքում Մելիքյանը նաև հարց է բարձրացրել. եթե փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, ապա ինչն է խոչընդոտում դրա կամ դրա դրույթների հրապարակումը հանրության համար։ Ստացած պատասխանից հետո հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան՝ վիճարկելով մերժման իրավաչափությունը և պնդելով, որ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չի բացատրել մերժման հիմքերը։ «Դատալեքս» համակարգի տվյալներով՝ գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Վերջինս ընդունել է այն վարույթ և նշանակել նախնական դատական նիստ օգոստոսի 6-ին։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |