Համբարձումյան. Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում![]() 18 հունիսի 2025 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։ Ըստ նրա՝ ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում: «Սա նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար, ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով: Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը: Համենայն դեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն: Մեր Հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում ...»,- գրել է Համբարձումյանը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը կապում են գործարար «Սամվել Կարապետյանի դեմ գործողություններից հրաժարվելու հետ»։ Ըստ նրա, օրեր առաջ էլ տեղեկություն կար, որ «ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |