Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում![]() 19 հունիսի 2025 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։ Fastex US ընկերության մենեջեր Վահե Բալայանը նշել է․ «Fastex Exchange-ի ներկայությունը Միացյալ Նահանգներում հարթակի համաշխարհային զարգացման կարևոր մասն է։ Այս տարածաշրջանը Web3 տեխնոլոգիական լուծումների համար ապահով, արդեն ձևավորված օրենսդրական կարգավորումներով և օգտատերերի համար լավագույն փորձառությամբ միջավայր է»։ Fastex US-ն աշխատում է Fastex էկոհամակարգից առանձին՝ իր ենթակառուցվածքներով և ինքնուրույն կառավարմամբ։ Այս պահին հարթակն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկում է սփոթ թրեյդինգի ծառայություն մի շարք կրիպտոակտիվներով ՝ Bitcoin (BTC), Ether (ETH), Fasttoken (FTN), XRP, Solana (SOL), Cardano (ADA) և այն։ Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանն ամերիկյան հայտնի CoinDesk լրատվական կայքի հետ զրույցում ընդգծել է հատկապես այս ժամանակահատվածում և օրենսդրական այսպիսի փոփոխությունների համատեքստում այս տարածաշրջան մուտք գործելու դրական հնարավորությունը: «Տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության մոտեցումները։ Ռիսկեր կան, բայց դրանք ցածր են», - ասել է նա: Միջոցառման շրջանակում Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը News.Bitcoin-ի հետ զրույցում կիսվել է նորարարության և կարգավորումների վերաբերյալ Fastex-ի մոտեցումներով: «Մենք պետք է համագործակցենք կարգավորումներ մշակողների հետ, քանի որ և՛ մենք, և՛ նրանք միմյանցից սովորելու բաներ ունենք։ Սա միասնական ճանապարհ է, որտեղ հաճախորդների անվտանգությունը և պաշտպանվածությունն առաջնային է»,-նշել է նա։ Fastex US նախագծի մեկնարկը Bitcoin 2025-ի ընթացքում ազդարարվել է կրիպտո փոխանակման հարթակի մուտքով ամերիկյան շուկա՝ ընդլայնելով Fastex-ի ներկայությունն այդ տարածաշրջանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |