Միրզոյանն ու Կալասը խոսել են ՀՀ–ով Իրանից երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորություններիկ մասին![]() 21 հունիսի 2025 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ ներառյալ Իրանի հետ կապված զարգացումները։ Հումանիտար հարցերի համատեքստում քննարկվել է երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանի տարածքից Հայաստանով տարհանման հնարավորությունը և համապատասխան տվյալները։ Նրանք մտքեր են փոխանակել այն քայլերի վերաբերյալ, որոնք միտված են տարածաշրջանում կայունության պահպանմանը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին փուլերին։ Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարծիքներ են փոխանակել մոտ ապագայում սպասվող երկկողմ շփումների ծրագրերի շուրջ։ Հնդկաստանն Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողի, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։ Չինաստանն ու Ֆրանսիան ևս դիտարկում են այդ տարբերակը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |