Համբարձումյանը կոչ է արել ընդդիմադիրներին միավորվել![]() 25 հունիսի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը աջակցություն է հայտնել բոլոր ձերբակալվածներին։ Նա նաև կոչ է արել ընդդիմադիրներին մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և պայքարի ընդհանուր ճակատ ստեղծել։ «Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին: Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները՝ անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»,- հայտարարել է Համբարձումյանը։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |