Բաղդասարյան. Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն![]() 3 հուլիսի 2025 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Դուբայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին լուրերը։ «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ հուլիսի վերջին Դուբայում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Բրիտանական Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամսվա վերջին հնարավոր է՝ հանդիպեն Դուբայում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |